Մենք չենք կարող ստորադասել մեր ազգային շահերը Եվրամիությանն անդամակցության իլյուզիաների համար, քանի որ ԵՄ-ն մեզ միայն խոստումներ է տալիս, բայց իրական աջակցության տեսանկյունից ոչինչ չի առաջարկում, փաստացի մենք չունենք ոչ մի շանս ինտեգրվելու։
Նվիրումը մեր անսահման և մեր սրտի սերն ուրիշ է,
Ախ, ինչ օգուտ, իմ Արարատ, երբ այժմ քո տերն ուրիշ է...
Հազար աչքով գամվել ենք քեզ, հազար սրտով սիրահարվել,
Նույնիսկ օտար սիրտն ես գերում, բայց մեր սերը, մերն ուրիշ է:
Ուրբաթ 22 Նոյեմբերի, 2024 ին, Արտան եւ ես առիթը ունեցանք այցելելու Պոլսոյ Կեդրոնական վարժարանը։ Կեդրոնական վարժարանը Պոլսահայ եւ հայկական իրականութիւններու համար ունեցած է ու տակաւին կրթական ու դաստիարակչական մեծ առաքելութիւն։ Բաւարար է շրջագայիլ դպրոցի տարբեր մասերը ապրելու համար հայկական Պոլիսը իր ամբողջութեանը մէջէն։ Կեդրոնականը եղած է մեր գրական-մտաւորական ու ազգային մեծ հեղինակութիւններու դարբնոցը։ Եթէ մէկ կողմէ կը դիտես նկարները մեր ազգային կեանքը կերտած մեծ անհատականութիւնները՝բայց նոյնքան նաեւ կուգաս յարգանքի տուրքը մատուցելու Մեծն Կոմիտասի, որուն դաշնակը տակաւին կը մնայ սրահի մէջ ու կը գործէ։ Ասոնք մեծեր եղած են մեր ազգին մէջ՝ որոնք հայուն պատմութիւնը դրած են իր շարունակական գործընթացին մէջ։ Եւ Կեդրոնական վարժարանը ու անոր առաքելութիւնը մէկ ապրող վկայութիւնն է այս պատմութեան շարունակականութեանը իրականութեանը մէջ։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Х-ի իր միկրոբլոգում տեղադրել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը և գրել. «Միակն ու անկրկնելին»...
Լրահոսն ազդարարում է, որ հարյուրավոր հասցեներում չի լինելու ջուր, տասնյակ հասցեներում` լույս, որոշ բնակավայրերում չի լինելու գազ, խափանվելու է ինտերնետ-կապը, վատ է աշխատելու բջջային կապը, թանկանալու է տրանսպորտը և, ի վերջո` կյանքը:
Կարելի է ասել, որ ամբողջ աշխարհը անհամբեր սպասում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը՝ հույսով, որ այդ կիսախելագար խեղկատակը փրկելու է կործանվող աշխարհը։
Աշխարհը զարգանում է նոր գիտելիքների, նոր տեխնոլոգիաների հենքի վրա։ ԱՄՆ-ում գործում են 1 տրիլիոն դոլար կապիտալիզացիա ունեցող մեկ տասնյակ ընկերություններ, որոնք աշխատում են համակարգչային արտադրության, համացանցի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...